Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Բիզնեսի համար Google Glass-ը կունենա նոր պրիզմա և Atom չիպ. 1in.am

Բիզնեսի համար Google Glass-ը կունենա նոր պրիզմա և Atom չիպ. 1in.am

Google ընկերությունը փորձարկում է Glass «խելացի» ակնոցի նոր մոդելը կորպորատիվ ոլորտի համար՝ ինժեներների, պահեստում աշխատողների և այլ ձեռնարկությունների աշխատակիցների: 9to5mac կայքը, հղում անելով սարքի նախատիպերին ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ Enterprise Edition տարբերակը կունենա մեծացված պրիզմա, որն ավելի լայն տեսադաշտ կապահովի:

Glass բիզնես-տարբերակում՝ բարձրացնելով գլուխը, կկարողանան վիրտուալ պատկերը տեսնել հենց իրենց դիմաց: Նրանք այլևս ստիպված չեն լինի անհարմարություն զգալ ակնոցը երկար կրելուց հետո, ինչից բողոքել են Explorer Edition «փորձարարական» մոդելի տերերը: Glass-ի էկրանն ավելի «լավն» է դարձել:

Enterprise Edition-ը նաև կունենա Intel Atom-ի էներգաարդյունավետ պրոցեսոր, որը սարքին հնարավորություն կտա ավելի շատ աշխատել: Աղբյուրների հաղորդմամբ՝ նոր չիպն ավելի լավ է հեռացնում տաքությունը և բարձրացնում ընդհանուր արտադրողականությունը: Բացի դրանից՝ սմարթ-ակնոցի ինքնուրույն աշխատանքի ժամանակը հնարավոր կլինի երկարացնել՝ դրան արտաքին մարտկոցային բլոկ միացնելով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. coollib.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ